Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը
Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը անգլ.՝ The 7th Voyage of Sinbad | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], ֆիլմ հրեշների մասին, մանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և միջնադարի մասին ֆիլմ |
Թեմա | նավարկելու արվեստ |
Հիմք | Sinbad the Sailor? |
Թվական | դեկտեմբերի 5, 1958[3] և 1958 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Nathan H. Juran?[1][2] |
Պրոդյուսեր | Ռեյ Հարիհաուզեն և Չարլզ Շնիր |
Սցենարի հեղինակ | Ken Kolb? |
Դերակատարներ | Քերվին Մեթյուզ[2], Թորին Թետչեր, Քեթրին Քրոսբի, Ռիչարդ Այեր, Ալեք Մանգո, Դեննի Գրին և Վիրժիլիու Տեյշեյրա |
Օպերատոր | Ուիլկի Կուպեր |
Երաժշտություն | Բերնարդ Հերման |
Պատմվածքի վայր | Հնդկական օվկիանոս |
Նկարահանման վայր | Մադրիդ և Մալյորկա[4] |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 90 րոպե |
The 7th Voyage of Sinbad Վիքիպահեստում |
Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը (անգլ.՝ The 7th Voyage of Sinbad), ամերիկյան արկածային ֆիլմ-հեքիաթ` առասպելական ծովագնաց Սինդբադի հերթական ճանապարհորդության մասին։ Ֆիլմը թողարկվել է 1958 թվականին, ռեժիսոր Նաթան Յուրանի կողմից` «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հիման վրա և ԱՄՆ ազգային կոնգրեսի կողմից ընդգրկվել է ազգային գրանցամատյանի ցուցակում` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի սյուժեն չի համընկնում գրական աղբյուրի հետ և իրենից ներկայացնում է միանգամից Սինդբադի մի քանի ճանապարհորդությունների ազատ վերապատմությունը։
Հերթական նավարկության ժամանակ, ծովագնացն իր ընկերների հետ միասին, հայտնվում է թանձր մառախուղի մեջ և կորցնելով ուղղությունը, ափ է իջնում հեքիաթային կղզում, որտեղ ստիպված կռվի է բռնվում ցիկլոպի հետ, խորամանկում չար կախարդ Սոկուրային, տիրանում է ջինի կախարդական լամպին և ձեռք է բերում արքայադուստր Պարիսայի սերը։ Իր սիրեցյալի հետ միասին, նա շտապում է հայրենի Բաղդադ, ակնկալելով շուտափույթ հարսանիք։
Բաղդադում նրանց է հասնում կախարդ Սոկուրան և չար ուժերի ազդեցությամբ փոքրացնում է արքայադստեր հասակը` հասցնելով Մատնաչափիկի հասակին։ Նա պատրաստ է արքայադստերը կրկին վերակախարդել, պայմանով, եթե Սինդբադը իր կախարդանքի նյութերի համար ցիկլոպների կղզուց իր համար բերի երկգլխանի Ռուխ թռչունի ձվի կեղևը։
Սինդբադը կրկին կոչ է անում իր ընկերներին` նավարկելու, սակայն նման վտանգավոր ճանապարհորդության համար նավաստիները բավարար չեն և նա ստիպված ներգրավում է նաև Բաղդադի խալիֆի բանտարկյալներին։ Նավարկության ընթացքում վերջիններս ապստամբում են, սակայն ծովագնացն իր ընկերների հետ ճնշում է ապստամբությունը։
Կղզում նրանք բաժանվում են երկու խմբի։ Սինդբադի խումբը գերի է ընկնում ցիկլոպին և փակվում վանդակում։ Ազատության մեջ գտնվող Սոկուրան հրաժարվում է օգնել նավապետին։ Արքայադուստր Պարիսայի օգնությամբ, Սինդբադին հաջողվում է փախչել։ Իր ճարպկության և խորամանկության շնորհիվ, նա կարողանում է ցիկլոպին հասցնել անդունդի եզրը, որտեղից վերջինս ցած է ընկնում։
Ծովագնացը կարիք ուներ ուղեկցորդի, ով նախկինում հանդիսանում էր Սոկուրան։ Փոքրահասակ Պարիսան ներթափանցում է կախարդական լամպի մեջ և օգնություն խնդրում ջինից, փոխարենը խոստանալով ազատություն տալ նրան։ Իր մի քանի ընկերների կյանքի գնով, Սինդբադը կարողնում է հայթայթել Ռուխ թռչունի ձվի կեղևը։ Սոկուրան վերադարձնում է Պարիսայի հասակը, սակայն Սինդբադից պահանջում է նաև կախարդական լամպը։ Հերոսները կարողանում են փրկվել փախուստով։ Հաղթահարելով ևս մի ցիկլոպի, վտանգավոր վիշապի, ինչպես նաև անձամբ Սոկուրայի դեմ պայքարը, նրանք վերադառնում են նավ։ Նրանց այնտեղ դիմավորում է ազատագրված ջինը` նավի փոքրավորի կերպարանքով։ Որպես հարսանեկան նվեր, նա ապագա նորապսակների նավասենյակը լցրել էր ցիկլոպների գանձերով։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Քերվին Մեթյուզ | Սինդբադ-ծովագնաց |
Քեթրին Քրոսբի | արքայադուստր Պարիսա |
Ռիչարդ Այեր | ջին |
Տորին Թետչեր | կախարդ Սոկուրա |
Ալեք Մանգո | Բաղդադի խալիֆ |
Հարոլդ Կասկետ | սուլթան, Պարիսայի հայրը |
Դեննի Գրին | Քարիմ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Նաթան Յուրան | ռեժիսոր |
Քեննեթ Կոլբ | սցենարիստ |
Չառլզ Շնիր | պրոդյուսեր |
Ուիլքի Կուպեր | օպերատոր |
Բեռնարդ Հերման | կոմպոզիտոր |
Ռեյ Հարիհաուզեն | հատուկ էֆեկտներ |
Քննադատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկատմամբ քննադատների ճնշող մեծամասնության արձագանքները դրական էին։ Հատկապես, այն ժամանակների համար, հատկանշական էր հատուկ էֆեկտների մասնագետ Ռեյ Հարիհաուզենի աշխատանքը[5][6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0051337/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film411802.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://ultimahora.es/noticias/cultura/2013/05/31/100382/arxiu-del-imatge-estrena-palma-ciclo-gratuito-cine-aventuras-rodadas-mallorca.html
- ↑ «The 7th Voyage of Sinbad» (անգլերեն). Variety. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «История фэнтези в кино» (ռուսերեն). журнал «Мир фантастики». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդբադի յոթերորդ ճանապարհորդությունը» հոդվածին։ |
|